Հայրը մահից առաջ իր տղային ասաց.
- Այս ժամացույցը նվիրել է քո նախապապը, այն 200 տարեկան է, բայց մինչ քեզ նվիրելը, գնա առաջին պատահած ժամացույցների խանութ և հարցրու թե ինչ արժե այս ժամացույցը։
Տղան գնաց, իսկ հետո վերադարձավ և ասաց.
- Ժամագործը ասաց, որ կվճարի 5 դոլլար , որովհետև այն շատ հին է։
Հայրը տղային ասաց.
- Այդ դեպքում գնա դիմացի սրճարան և նույն հարցը տուր նրանց։
Տղան գնաց և վերադարձավ նույն պատասխանը լսելով։
Հայրը նորից խնդրեց, որ տղան գնա և գինը հարցնի, բայց այս անգամ թանգարանում։
Նորից տղան գնաց ու վերադարձավ , բայց այս անգամ ժամացույցը գնահատել էին 1 միլիոն դոլլար։
Հայրը պատասխանեց զարմացած տղային.
- Ես պարզապես ուզում էի , որ իմանայիր, որ ճիշտ միջավայրը ճիշտ է գնահատում քո արժեքը։ Մի դժգոհիր այն միջավայրից որում քեզ չեն գնահատում և միշտ փնտրիր այն միջավայրը, որում քեզ կգնահատեն։
Միշտ իմացիր քո արժեքը:
Անձի Ինքնակատարելագործում ՖԲ էջից